Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Իմպիչմենտի թիրախը, կարծես, իշխանությունը պետք է լիներ

Իմպիչմենտի թիրախը, կարծես, իշխանությունը պետք է լիներ
06.05.2025 | 10:13

Իմպիչմենտը, որպես իշխանազրկման քաղաքական գործիք, թերևս ամենածանր, աշխատատար և բազմաթիվ ակտորներ ենթադրող գործընթացն է, որն ուղիղ կերպով դուրս է դնում իմպիչմենտի ենթարկվողին անմիջական ֆունկցիոնալության գործընթացից, բայց պարտադիր ենթադրում է հավակնորդի աներկբա առկայություն: Այս թեմայով մեր հանրային դիսկուրսում կա ամեն ինչ, ամեն ատրիբուտ, ամեն ենթադրություն, ամեն կոմպոնենտ, բացի երկու ամենաէական կոմպոնենտներից՝

1. Իրական հավակնորդ

2. Իր ֆունկցիոնալը իմացող պրոտեստանտ հանրություն

Իմպիչմենտին «դեմ» և «կողմ» կողմերի փոխադարձ հրաձգությունների քաղաքական փամփուշտներն առայժմ անցնում են Փաշինյանի կողքով և առայժմ խոցում պրոտեստանտ հանրության ձգտումները, որքան էլ որ լինեն հանուն նույն պրոտեստանտ հանրության շահերից: Մինչդեռ բոլոր կողմերը պնդում են, որ այդ պրոցեսի անբաժանելի և պարտադիր մասը հենց պրոտեստանտ հանրության ակտիվ առկայությունն է:

Այսպես է առայժմ, հույս հայտնեմ, որ գործընթացը իր զարգացման և էվուլյուցիայի մեջ կհասնի պակասող կոմպոնենտների լրացմանը, կամ գոնե, պակասող կոմպոնենտները վերջապես կդառնան առաջնային՝ լրացման տեսանկյունից:

Մինչ այդ, իմպիչմենտի «դեմ» և «կողմ» կողմերին թվում է, որ իրենց փոխադարձ արձակած «փամփուշտները» ոչ թե «մարտական» են, այլ՝ «ուսումնական»: Մարտական են, ծուռ են կրակվում ու փուստ են գնում թիրախին, իսկ թիրախը, կարծես, իշխանությունը պետք է լիներ: Դա նախ տեսնում է պոտենցիալ պրոտեստանտ հանրությունը՝ անկախ իր ընդդիմադիր քաղաքական նախասիրություններից:

Իմպիչմենտի թիրախը Փաշինյանն է, իսկ կրակողները առայժմ նշան են բռնում իրար, բայց «գնդակը կպնում» է ժողովրդին-ընդդիմադիր խմբերին, պրոտեստանտ հանրույթներին: Այս ողջ գործընթացի մեջ նրանց ֆունկցիոնալը, որպես որոշիչ քաղաքական-հանրային գործոն՝ հասցված է մինիմումի: Բոլորը հաշվարկում են նրանց վրա որպես արդեն եղած, պատրաստ ու իրենց կողքին կանգնած հանգամանք ու սխալվում: Դա ահռելի աշխատանք է և ոչ երբեք ինչ-որ հանգամանքներով և ինքնաբերաբար ստացվող: Խորքում այդ պրոտեստանտ հանրույթները պրոցեսի կենտրոնական գործոնից վերածվել են դիտորդի, իսկ ֆունկցիոնալ առաջարկ չստանալու պարագայում լքելու են իմպիչմենտի և՛ կողմնակիցներին, և՛ այն դիվանագիտորեն մերժողներին՝ թողնելով նրանց իրենց ձգձգվող վեճի մեջ միայնակ:

Ողջ պրոցեսի կողմնակի վնասը կարող է լինել այն, որ պրոտեստանտ հանրությունը այս ընթացքում ոչ թե կզտի և կբյուրեղացնի իր ընդդիմադիր քաղաքական նախընտրություններն ու դիրքավորումը, այլ կանցնի քաղաքական աբսենտիզմից (բացակայություն) քաղաքական ապատիայի, ինչի արդյունքը անհավատությունն է, անտարբերությունն է յուրաքանչյուր քաղաքական գործընթացի նկատմամբ (Փաշինյանի աչքը լույս): Այս ամենին չհանգելու էական և կարևորագույն ճանապարհը վերը նշված երկու կոմպոնենտների ուժեղացումն է.

1. Իրական հավակնորդ

2. Իր ֆունկցիոնալը իմացող պրոտեստանտ հանրություն: Այս պարագայում ողջ գործընթացը կարող է ստանալ միանգամայն այլ մակարդակ և ներառականություն:

P.S. «Բաժանիր, որ տիրեսը» իշխանություն ունեցողի համար է լավ գործիք: Իշխանություն չունեցող դեռ ոչ ոք բաժանելով տիրելու չի հասել, ոչ էլ հասցրել է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4313

Մեկնաբանություններ